Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

...Իսկ Դերենիկ Դեմիրճյանի աճյունը պանթեոնում չէ

...Իսկ Դերենիկ Դեմիրճյանի աճյունը պանթեոնում չէ
10.11.2015 | 00:05

ՈՒշադրությամբ կարդացի «Իրատեսում» լույս տեսած Գայանե Աթանյանի «Հայը» էսսեի ո՞ր հայն ենք» հոդվածը։ Աթանյանը մեծ ցավ է ապրում, որ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը գտնվում է անմխիթար վիճակում, վերանորոգման կարիք ունի։ Ես կիսում եմ նրա մտահոգությունը։ Նա իր շիտակ խոսքն է ասում պատկան մարմիններին։ Ես լավատես եմ, հավատում եմ, որ կգտնվեն մեծահարուստ բարերարներ, ովքեր մեծ գրողի տուն-թանգարանը կհանեն այս անմխիթար վիճակից։ Ինձ և շատերին մի կարևոր հարց ևս մտահոգում է` ինչո՞ւ «Վարդանանք» և «Քաջ Նազար» երկնող մեծության աճյունը չի հանգչում Կոմիտասի անվան պանթեոնում։
Լուսահոգի Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից տեղափոխվեց Հայաստան, հանգչում է Եռաբլուրում։ Եթե նա ողջ լիներ, Դեմիրճյանի աճյունը կլիներ Կոմիտասի պանթեոնում։
Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Պարոն Մարգարյան, Դուք շատ եք լինում Կոմիտասի անվան պանթեոնում, մի՞թե Ձեզ չի մտահոգում, որ Դերենիկ Դեմիրճյանի աճյունը պանթեոնում չէ։ Ձեր մի որոշումը բավական է, որպեսզի մեծ հայի ու գրողի արձանը և աճյունը լինեն պանթեոնում։ Դուք սրբազան պարտք ունեք կատարելու։

Վարդ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ